Cryptocurrency Prices by Coinlib

Հայցում եմ շատերիդ ներողամտությունը. Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ

d5b0d5a1d5b5d681d5b8d682d5b4 d5a5d5b4 d5b7d5a1d5bfd5a5d680d5abd5a4 d5b6d5a5d680d5b8d5b2d5a1d5b4d5bfd5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 6017b22c6b963

Բլոգոսֆերա

f09423379c68e4f8c1ca68582f3bbe47

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի լրագրողներ, դեռ իշխանության մաս կազմող կամ համագործակցող կամիկաձե գործընկերներ, ՖԲ-ային ընկերներ ու պարզապես ծանոթներ,

Հայցում եմ շատերիդ ներողամտությունը Կոնդի, Ֆիրդուսի, քաղաքաշինության կոմիտեի վերջին նշանակման եւ առհասարակ մեր բնագավառի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու, եւ առհասարակ ցանկացած նման, առաջարկները մերժելու համար։

Ինձ համար 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո կա միայն մեկ հանրային օրակարգ. երկիրը ձախողելու մեղավոր(ներ)ին հեռացնել իշխանությունից ու ենթարկել պատասխանատվության՝ անկախ այն փաստից թե ո՞վ է գալու դրանից հետո կամ ի՞նչ օրինական միջոցներով է այդ իրականացվելու։

Ես չեմ կարող մաս կազմել որեւէ այլ հանրային գործընթացի որը միտված չի սրան։ Կներեք…

Այն, որ իշխանափոխություն լինելու է, դա փաստ է։ Անկախ ե՞րբ եւ ինչպե՞ս է դա տեղի ունենալու մենք ունենալու ենք գրեթե նույն պատկերը։ Իշխանության մաս են կազմելու քաղաքական գործընթացների մասնակիցներն ու այն մարդիկ, ովքեր քաղաքական միավորներին են հարում։ Այնպես, որ տարատեսակ նախկին ակտիվիստների ու փորձագետների, որոնց հետ որոշակի ճանապարհ եմ անցել, հավատացնում եմ նախորդ նոյեմբերին, այս մայիսին կամ աշնանը իշխանափոխության գործընթացների միակ տարբերությունը պոտենցիալ ընտրության մասնակիցներն քանակական եւ որակական փոփոխությունն է լինելու՝ ուրիշ ոչինչ։ Դատարկ հույսեր մի փայփայեք…

Ամեն դեպքում գործնական առումով, ինչպես եւ նախկինում, պատրաստ եմ արժանի անձանց հետ ոչ ֆորմալ շփումներում կիսվել մասնագիտական մոտեցումներով, ինչն արել եւ անելու եմ»։

Հարգելի լրագրողներ, դեռ իշխանության մաս կազմող կամ համագործակցող կամիկաձե գործընկերներ, ՖԲ-ային ընկերներ ու պարզապես…

Posted by Sarhat Petrosyan on 2021 թ. հունվարի 31, կիրակի

Աղբյուրը՝ Lurer.com