Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանի մեծագույն և վերջնական պարտությունը կլինի երկրի հայաթափումը. Աննա Գրիգորյան

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5b4d5a5d5aed5a1d5a3d5b8d682d5b5d5b6 d687 d5bed5a5d680d5bbd5b6d5a1d5afd5a1d5b6 d5bad5a1d680d5bf 60185706dcc7f

Բլոգոսֆերա

6cbda1b6d11d49280a208cd1d6f14001

ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի մեծագույն և վերջնական պարտությունը կլինի երկրի հայաթափումը։

Ետպատերազմյան բարդ շրջանում, տնտեսական և քաղաքական ճգնաժամի պայմաններում այժմ յուրաքանչյուր հայ պիտի իր մեջ ուժ գտնի կայացնելու իր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ երկրից չհեռանալու որոշումը։ Իսկ ավելի լավ՝ երկիր վերադառնալու իր որոշումը։

Հեռանալու պատճառներն, իհարկե, բազում են։ Հաճախ անգամ՝ օբյեկտիվ։ Տեղեկատվական բացասական հոսքը այսօր մեր տնտեսական խնդիրներին գումարում է նաև վախը և անվստահությունն ապագայի հանդեպ, որոնք պիտի կարողանանք հաղթահարել։

Պիտի թույլ չտանք, որ հայրենիքի կորսված լինելու զգացողությունն ի վերջո հանգեցնի դրա փաստացի կորստին։

Հայաստանում մնալն ու մեր բազմապատկված ջանքերը երկրի շենացման գործում ներդնելն այսօր կարևորագույն քայլն է, որը պիտի անենք։

Հայաստանն անպայման վերապրելու է, վերականգնվելու է, ապաքինելու է իր վերքերն ու նոր կյանք է ստանալու։ Եվ հանուն այդ նոր կյանքի, մենք չպիտի խնայենք ոչինչ։
Եթե այսօր ունենք երկրից գնալու կամ չգնալու ընտրություն, պարտավոր ենք ընտրել ՉԳՆԱԼԸ»։

Աղբյուրը՝ Lurer.com