Cryptocurrency Prices by Coinlib

«Հայաստանը լքողների զգալի մասը Նիկոլ ընտրածներն են. երեկ արդեն Մոսկվա մեկ ուղղությամբ տոմսը վաճառվում էր 700 դոլարով»

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 d5acd684d5b8d5b2d5b6d5a5d680d5ab d5a6d5a3d5a1d5acd5ab d5b4d5a1d5bdd5a8 d5b6d5abd5afd5b8d5ac 6017ca945f2f7

Այսօրվանից մեկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն այսօր 6 չվերթ կա Ռուսաստան, որից 4-ը՝ Մոսկվա։

07.55 առաջին չվերթը՝ Մինվոդի, թռավ։

Պետք էր տեսնել հայ ընտանիքի ուրախությունը, որ ինքը տոմս ունեցող առաջին հաջողակների մեջ է։

Շահած լոտոյի պես մի բան։

Երեկ արդեն Մոսկվա մեկ ուղղությամբ տոմսը վաճառվում էր 700 դոլարով ու չզարմանաք, որ Մոսկվա տոմսը սկսեն Սոթբիի աուկցիոնում վաճառել՝ լոտերով։

Ցավոք՝ ա՛յս մի արտագաղթը հայոց ամենամեծ գաղթն է լինելու։

Ես իրավունք չունեմ մեղադրելու Հայաստանը լքող հային, ով այլեւս հացի խնդիր ունի եւ ամենասարսափելին՝ նա չի հավատում, որ վաղը թուրքը չի մտնելու իր տուն։

Հայը այսօր ամենաանպաշտպանը իր հայրենիքում է։

Հետաքրքիր օրինաչափությամբ Հայաստանը լքողների զգալի մասը Նիկոլ ընտրածներն են։ Նրանք, ովքեր ամենահուսահատն էին ու ամենից շատ էին հավատում նիկոլական փրկչությանը։

Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ Նիկոլը գնալու է։

Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ինքն էլ դա գիտի։

Իմ ու իմ պես մտածող մարդկանց խնդիրը Նիկոլը չի։ Նիկոլ չկա։ Նա այլեւս ֆուտլյար է։

Հայաստանի խնդիրը Նիկոլի անսխալականության վկաներն են, ովքեր 700 դոլար չունեն, որ տոմս առնեն ու լքեն հայրենիքը։

Նրանք են, որ դեռեւս արհեստական շնչառություն են տալիս ֆուտլյարին ու նրանք են, որ Արցախի հանձնումը, մի քանի սերնդի սպանդը համարում են օրինաչափ ու մատաղի պես ընդունելի։

Ես վախենում եմ ահա հայի է՛դ տեսակից, որովհետեւ Նիկոլը գնալու է, իսկ մենք մնալու եւ ապրելու ենք հայի էդ տեսակի հետ, ով 18 տարեկան երեխայի մահը կարող է արդարացնել Նիկոլի անսխալականությամբ։

Մեր ողբերգությունը, պետականության ու մեր լինելիության վտանգը ահա է՛ս մարդիկ են։

Ու մինչ գրում էի սա, Նիկոլի անսխալականության վկաներից մեկը ինձ խնդրեց ծանոթ օդաչու գտնել, որ մի քիչ էժան գնով բորտ-ուղեկցողների հատվածով փախնի Մոսկվա»։

 

Նիկոլի անսխալականության վկաները Այսօրվանից մեկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն…

Posted by Naira Zohrabyan on 2021 թ. հունվարի 31, կիրակի

Աղբյուրը՝ Lurer.com