Cryptocurrency Prices by Coinlib

Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ

d5afd5b8d680d5b8d5b6d5a1d5bed5abd680d5b8d682d5bdd5ab d5b6d5b8d680 d5a4d5a5d5bad684d5a5d680d5ab d5a9d5abd5bed5b6 d5a1d5b7d5add5a1d680 6018733082eda

Աշխարհ

24d3852dd96b524625f0fef59165355b

COVID-19 կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ: Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեեսուսը:

«Երրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազում է»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա հուսադրող նորություն է», ինչը «ցույց է տալիս, որ վիրուսը հնարավոր է վերահսկել նույնիսկ նոր տեսակների առկայության դեպքում, որոնք այժմ շրջանառվում են»: 

«Սա վկայում է այն մասին, որ շարունակելով հակավիրուսային միջոցների ձեռնարկումը հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը»,-  հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:

Գեբրեեսուսը կարևոր է համարել նախազգուշական միջոցների պահպանումը: 

Աղբյուրը՝ Lurer.com