Cryptocurrency Prices by Coinlib

Կոռուպցիոն բնույթի ապօրինություններ` Շատվան գյուղի դպրոցում (տեսանյութ)

d5afd5b8d5bcd5b8d682d5bad681d5abd5b8d5b6 d5a2d5b6d5b8d682d5b5d5a9d5ab d5a1d5bad685d680d5abd5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b6d5a5d680 601830a3dcce6

Տեսանյութեր

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր տարիների աշխատանքի է հրամանագրել անձանց, որոնք ժամանակ առ ժամանակ աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել ու հափշտակվել աշխատավարձի գումարներ։ Նախապատրաստված նյութերի ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դպրոցի տնօրենը երեք կանանց հրամանագրել է որպես գրադարանավար, պահակ ու հավաքարար, իսկ երկու տղամարդու՝ դասարաններում տեղադրված վառարանները վառող, որոնք 2004-ից 2020 թվականներին տարբեր ժամանակահատվածներում  աշխատանքի չեն ներկայացել։ Աշխատանքային տեղեկագրերում  ներառվել են կեղծ տեղեկություններ և նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Ապօրինությունների հետևանքով, ըստ նախնական տվյալների, վատնման եղանակով հափշտակվել է 3 միլիոն 130 հազար դրամից ավելի գումար։ Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։ 

Աղբյուրը՝ Lurer.com