Cryptocurrency Prices by Coinlib

Կինը և դուստրը հանգստի մեկնելուց հետո մահացու վիրուս են ձեռք բերել

d5afd5abd5b6d5a8 d687 d5a4d5b8d682d5bdd5bfd680d5a8 d5b0d5a1d5b6d5a3d5bdd5bfd5ab d5b4d5a5d5afd5b6d5a5d5acd5b8d682d681 d5b0d5a5d5bfd5b8 6017e3071e8cc

Համաշխարհային Մամուլ

d280363d00e45fd1c213369adfe0c51c

ՌԴ Պերմ քաղաքի բնակչուհին և նրա երկու տարեկան դուստրը, ովքեր արձակուրդի էին մեկնել Զանզիբար, վարակվել են «աֆրիկյան տրիպանոսոմիազով»։ Այս մասին նա հայտնել է Ura.ru պորտալին:
Ընտանիքը Զանզիբար էր մեկնել 2020 թվականի նոյեմբերին, որտեղ կնոջն ու երեխային միջատները խայթել էին: Ամանորից հետո, արդեն Պերմում, 2-ամյա աղջկա մոտ տենդ է սկսվել: Բժիշկները երեխայի մարմնում հայտնաբերել են արևադարձային մակաբույծի խայթոցի հետքեր։ Երեխայի մոր խոսքով՝ իր դուստրը «ամեոբիկ վիճակում է»: Մոտ ապագայում նախատեսվում է, որ աղջկան կուղարկեն Մոսկվա՝ բուժման:
«Քնի վիրուսը», որը կոչվում է նաև «աֆրիկյան տրիպանոսոմիազ», տարածված արևադարձային հիվանդություն է, որը չբուժվելու դեպքում կարող է մահացու լինել: Այն փոխանցվում է վարակված ճանճի խայթոցով, որը հանդիպում է Աֆրիկայի մայրցամաքում: Աֆրիկայում ավելի քան 60 միլիոն մարդ վարակված է «քնի վիրուսով»։ Ցեցե ճանճի խայթոցի տեղում կարմիր բշտիկ է առաջանում, և մի քանի շաբաթ անց մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ավշային հանգույցներն ուռչում են, մկանների և հոդերի ցավեր, գլխացավեր են ի հայտ գալիս: Հետագա փուլերում հիվանդությունը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Խնդիրները կարող են ավելի խորանալ տարիների ընթացքում, և համապատասխան բուժում չստանալու դեպքում՝ խայթոցը կարող է մահվան պատճառ դառնալ։ 

Աղբյուրը՝ Lurer.com