Cryptocurrency Prices by Coinlib

Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել, երբ մեր գերիների վերադարձի գործընթացը դանդաղ է. Տիգրան Աբրահամյան

d5abd5b6d5b9d5b8d59ed682 d5a5d5b6 d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1d5b6d681d5ab d5a6d5abd5b6d5aed5a1d5bcd5a1d5b5d5b8d5b2d5b6d5a5d680d5a8 60185e89df014

Բլոգոսֆերա

8591b7afe744d48b659d06c0908071ba

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, այսօր փոխանցվել են Ադրբեջանին։

ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ Վանք գյուղից Մաղավուզ են տեղափոխվել և ադրբեջանական կողմին հանձնվել 16 հիվանդներ (ադրբեջանցի)։

Պարզ հարց է առաջանում, ինչո՞ւ ենք այս մասին իմանում ՊՆ պաշտոնական կայքից։

Երկրորդ, Տեղ գյուղի հատվածում, ի՞նչ հանգամանքներում են հայտնվել, ապա ձերբակալվել 2 ադրբեջանցի զինծառայողները։

Երրորդ, ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել Ադրբեջանին այն պարագայում, երբ մեր գերիների ու ռազմագերիների հայրենադարձման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում։

Չորրորդ, ի՞նչ 16 հիվանդ ադրբեջանցիների մասին է խոսքը, երբվանի՞ց և ինչո՞ւ են գտնվել Վանք գյուղում, ապա ի՞նչ հանգամանքներում են փոխանցվել Ադրբեջանին։

Հինգերորդ, ինչո՞ւ հայկական համապատասխան կառույցներն անհրաժեշտ տեղեկատվություն չեն փոխանցել։

Կարող ե՞նք ենթադրել, որ իշխանությունը հանրությունից թաքցնելու, քողարկելու պատճառներ ունի։ Միանշանակ»:

Աղբյուրը՝ Lurer.com