Cryptocurrency Prices by Coinlib

Ի՞նչ համաձայնություններ է ձեռք բերել Քերոբյանն Իրանում. ՀՀ դեսպանությունն ամփոփել է այցը

d5abd59ed5b6d5b9 d5b0d5a1d5b4d5a1d5b1d5a1d5b5d5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b6d5a5d680 d5a7 d5b1d5a5d5bcd684 d5a2d5a5d680d5a5d5ac 6017c7013ef5a

Արտաքին Քաղաքական

ea0324735e80a5ab33defe0cb0f5ad70

Սոցիալական առանձին կայքերում որոշակի տեղեկություններ են հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ հունվարի 22-26-ն Իրան կատարած այցի վերաբերյալ, որոնք ունեն նաև քննադատական ուղղվածություն:

Իրանում ՀՀ դեսպանությունը մշտապես հետևում է նման հրապարակումներին և օգտակար է համարում քննադատական նկատառումներն ու առաջարկությունները՝ հաշվի առնելով դրանք դեսպանության աշխատանքները կազմակերպելիս:

«Կարևոր ենք համարում նաև դեսպանության գործունեությամբ հետաքրքրված քաղաքացիների իրազեկվածությունը՝ մշտապես ձգտելով նրանց համար հասանելի դարձնել կատարվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

Ըստ այդմ՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս համառոտ կերպով անդրադառնալ նախարար Քերոբյանի այցին և դրա ընթացքում իրականացված ծրագրային միջոցառումներին (թեև այցի օրերին դեսպանությունը պարբերաբար լուսաբանել է նախարարի գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումները):

Նախարար Քերոբյանն ունեցել է հետևյալ հանդիպումները՝

— ԻԻՀ գիտատեխնոլոգիական հարցերով փոխնախագահ Սորենա Սաթթարի.

— ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնի.

— ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի.

— ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմի.

— ԻԻՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդ.

— ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթի.

— Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեի.

— Սպահանի նահանգապետ Աբաս Ռեզայի:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական ծրագրերին և երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծվել է կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների համանախագահությամբ աշխատանքային խումբ:

Ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել Թեհրանի հայ գործարարների հետ խորհրդաժողով, որին մասնակցել է հիսունից ավելի գործարար: ՀՀ էկոնոմիկայի նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վիճակը, առաջիկա անելիքները, այդ թվում՝ կապված «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման, ՀՀ-ում արդյունաբերական ավանի ստեղծման և մի շարք այլ կարևոր ծրագրերի հետ:

Նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի և ունեցել տասնյակ առանձնազրույցներ գործարարների հետ:

Այցի վերջին օրն Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի հետ քննարկվել են գործարար առանձին խմբերի Հայաստան գործուղման, ցուցահանդեսների կազմակերպման և մի շարք այլ հարցեր:

Խիստ հագեցած աշխատանքային ծրագրի պայմաններում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ունեցել է մի շարք նախապես չծրագրված հանդիպումներ և այցեր, այդ թվում՝ «Մափնա», «Մամութ» ընկերություններ, «Շասթա» հոլդինգ և մի շարք այլ ընկերություններ և գործարաններ:

Ինչ վերաբերում է կաթնամթերքի արտադրության «Միհան» ընկերությանը, ցավում ենք, որ այցը չի կայացել (իրանական կողմին նախապես զգուշացվել է այցի չեղարկման մասին), սակայն հարկ ենք համարում նշել, որ ՀՀ դեսպանը մոտ օրերս պատրաստվում է այցելել հիշյալ ընկերություն և քննարկել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրներ:

Դեսպանությունը ներկայումս ստանում է բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, որոնց հետ կապված ցուցաբերվում է պատշաճ և շահագրգիռ վերաբերմունք»,- հայտնում են դեսպանությունից:

Աղբյուրը՝ Lurer.com