Cryptocurrency Prices by Coinlib

Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

d5a9d680d5a1d5b4d683d5b6 d5a1d5bcd5a1d5bbd5a1d5a4d680d5bed5a5d5ac d5a7 d5add5a1d5b2d5a1d5b2d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5b6d5b8d5a2d5a5 6017d1cac9864

Համաշխարհային Մամուլ

457213ae4aac2acdac2a903dc5d5da00

Էստոնացի եվրախորհրդարանական Ժակ Մեդիսոնը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է այն բանի համար, որ վերջին 30 տարվա ընթացքում նա ԱՄՆ առաջին նախագահն է, որի ծառայության ընթացքում իր գլխավորած երկիրը պատերազմներ չի սկսել: «Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում կնքվեցին մի շարք խաղաղության պայմանագրեր, որոնք օգնեցին տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել», —  գրել է Մեդիսոնը Facebook-ի իր էջում: Նա նշել է, որ ինքը միակը չէ, ով առաջադրում է Թրամփին Նոբելյան մրցանակի: «Բայց ինչպես գիտենք, որքան շատ դիմորդներ լինեն, այնքան մեծ են հաջողության հասնելու հնարավորությունները», — ասել է Մեդիսոնը:
Խաղաղության Նոբելյան մրցանակը ամեն տարի շնորհվում է Օսլոյում՝ սկսած 1901 թվականից: Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել տարբեր երկրների ազգային խորհրդարանների և կառավարությունների, միջազգային դատարանների անդամների, համալսարանների ռեկտորների, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկա և նախկին անդամների և խորհրդականների կողմից:

Աղբյուրը՝ Lurer.com