Cryptocurrency Prices by Coinlib

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի սահմանակից շրջաններում զորավարժություններ են սկսել, իսկ ի՞նչ են անում մեր մոտ․ իրանագետ

d5a9d5b8d682d680d684d5abd5a1d5b6 d687 d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1d5b6d5a8 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5bdd5a1d5b0d5b4d5a1 601853dc23056

Բլոգոսֆերա

02bac7ecd0a04689952d014112941c22

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի սահմանակից շրջաններում զորավարժություններ են սկսել, Իրանում վերջին շրջանում զորավարժությունները դարձել են առօրյա կյանքի մաս։

Տարածաշրջանում գրեթե ամեն օր փորձարկվում է նոր սպառազինություն՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, ՀՕՊ, ՌԷՊ համակարգեր և այլն։

Իսկ ի՞նչ են անում մեր մոտ, դե իհարկե, նորանոր հարկեր են մտցնում, հարկային օրենքներ ընդունում, հարկերն ավելացնում և այլն և այլն։

Մի խոսքով, ապրում ենք այնպես, կարծես թե վերջերս մեր մոտ չէր այդ պատերազմը, կամ մեր տարաժաշրջանում չեն մինչև ատամները զինված ու զինվել շարունակվող երկրները, որոնցից երկուսն, ի դեպ, մեր հանդեպ թշնամաբար են տրամադրված։

Դե ինչ, ընկերնե՛ր, շարունակե՛ք խելագար անտարբերությամբ գնալ դեպի հպարտ ինքնակործանում»։

Աղբյուրը՝ Lurer.com