Cryptocurrency Prices by Coinlib

Թուրքիայում քրդերեն լեզվի հարթակն Էրդողանից պահանջում է քրդերենին պաշտոնական կարգավիճակ շնորհել

d5a9d5b8d682d680d684d5abd5a1d5b5d5b8d682d5b4 d684d680d5a4d5a5d680d5a5d5b6 d5acd5a5d5a6d5bed5ab d5b0d5a1d680d5a9d5a1d5afd5b6 d5a7d680 60181b5b865ce

Թուրքիա

7080d8318108c80fa1fe28d6969e3e9c

Քրդերեն լեզվի հարթակի խոսնակ Շերեֆհան Ջիզիրին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ պահանջելով քրդերենին տալ պաշտոնական կարգավիճակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Gazeteduvar լրատվական գործակալությունը:

«100 տարի շարունակ ձուլման ենթարկվող քրդերեն լեզուն այժմ գոյության և ոչնչացման կրիտիկական շեմին է: Ինչպես հաճախ եք ասում, ձուլումը հանցագործություն է մարդկության դեմ: Եկեք բոլորս միասին դեմ կանգնենք դրան: Եկեք միասին պայքար մղենք դրա դեմ: Որպես քրդերեն լեզվի պլատֆորմ ՝ մենք բազմիցս ցանկացել ենք հանդիպել ձեզ և ԱԿ կուսակցության ղեկավարներին: Ցավոք, մեր ջանքերն ապարդյուն են եղել»,- ասված է Էրդողանին ուղղված նամակի մեջ:

Աղբյուրը՝ Lurer.com