Cryptocurrency Prices by Coinlib

Երկիր մոլորակի վրա այսօր «մագնիսական փոթորիկ» է սպասվում

d5a5d680d5afd5abd680 d5b4d5b8d5acd5b8d680d5a1d5afd5ab d5bed680d5a1 d5a1d5b5d5bdd685d680 d5b4d5a1d5a3d5b6d5abd5bdd5a1d5afd5a1d5b6 6017bfee8a34b

Գիտություն և Մշակույթ

452c2ef8a42351423c341658feab39f4

Մագնիսական փոթորիկները էապես չեն ազդում մարդու առողջության վրա, սակայն մագնիսական դաշտից կախվածություն ունեցող անձինք այսօր կարող են վատ զգալ: Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ռուս գիտնական, ֆիզիկ Դմիտրի Վիբեն: «Մագնիսական դաշտից կախվածություն ունեցող անձինք, անշուշտ, իրենց վատ կզգան», — նշել է մասնագետը՝ մեկնաբանելով փետրվարի 1-ին սպասվող մագնիսական փոթորկի մասին հրապարակումները: «Այո, փոթորիկների ժամանակ սրտային խնդիրների հավանականությունը էապես չի ավելանում, որովհետև այն կորչում է տարատեսակ սթրեսների ֆոնին, որոնց մարդը հանդիպում է իր կյանքում», — եզրափակել է մասնագետը:
Վիբեն ասել է, որ այսօր սկսվում է Արեգակի առավելագույն ակտիվությունը Երկրի վրա, որը կտևի 11 տարի: Այս ցիկլի ընթացքում ավելի շատ մագնիսական փոթորիկներ կլինեն, և դրանք կդադարեն նշանակալից իրադարձություն լինել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի մթնոլորտի ազգային վարչությունը հաղորդել է, որ արևային քամու ուժգնացման պատճառով փետրվարի 1-ին տեղի է ունենալու մագնիսական փոթորիկ։ Այն իր պիկին կհասնի փետրվարօ 9-ին և կարող է տևել մոտ երեք օր: Բացի այդ, ամսվա ընթացքում սպասվում են գեոմագնիսական տատանումների մի քանի պոռթկումներ:

 

Աղբյուրը՝ Lurer.com