Cryptocurrency Prices by Coinlib

ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին. Արմեն Աշոտյան

d5a5d5aad5af d5b6 d5afd5b8d5b9 d5a7 d5a1d680d5a5d5ac d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1d5b6d5abd5b6 d5a1d5b6d5b0d5a1d5bad5a1d5b2 d5a1d5a6d5a1 60186c1969d11

Բլոգոսֆերա

da85cc0dd83658f9458d1ca230967d6b

ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր տեղի է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի հերթական նիստը որին մասնակցելով՝ ներկայացրել եմ Արցախյան պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի հանդուգն պահվածքը և բարձրաձայնել եմ մեր ռազմագերիների և պատանդների խնդիրը:

Նիստի ավարտին ԵԺԿ տարածած մամլո հաղորդագրությյան մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԵԺԿ Քաղաքական համաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների և պատանդների փոխանակումը և պահանջել անմիջապես արձակել նրանց։
Հորդորել են Եվորապական Հանձնաժողովին հետևողականորեն հետապնդել այդ մարդասիրական խնդիրը Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերություններում:

Կոչ են արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը»։

Աղբյուրը՝ Lurer.com