Cryptocurrency Prices by Coinlib

Եթե չլինեին Վլադիմիր Պուտինի ջանքերը, պատերազմը Լեռնային Ղարաբաղում կշարունակվեր մինչ օրս․ Մեդվեդև

d5a5d5a9d5a5 d5b9d5acd5abd5b6d5a5d5abd5b6 d5bed5acd5a1d5a4d5abd5b4d5abd680 d5bad5b8d682d5bfd5abd5b6d5ab d5bbd5a1d5b6d684d5a5d680d5a8 6017d8f81858a

Արտաքին Քաղաքական

465a90f216b304f9e3d4dea618d1a8da

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար այլընտրանքային էր։ Եթե չլինեին այդ ջանքերը, հակամարտությունը կշարունակվեր մինչ օրս, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Սա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես տեսնում եմ, և Ադրբեջանը, և Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին», — ասել է Մեդվեդևը լրագրողներին տված հարցազրույցում: «Այսպիսով՝ նոյեմբերի 9-ին թեժ փուլը դադարեցնելուց հետո իրավիճակը հիմնականում հանդարտվեց, և սա է ամենակարևորը: Մահեր չկան, և զարգացման հնարավորություններ կան»,֊ասել է Մեդվեդևը:  Այժմ, նրա համոզմամբ, տնտեսական համագործակցության զարգացման բոլոր հնարավորությունները կան՝ «բնականաբար, պահպանելով աշխատանքի որոշակի պարամետրեր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը», — հավելել է Մեդվեդևը:

Աղբյուրը՝ Lurer.com