Cryptocurrency Prices by Coinlib

Դուք հիմա խոսում եք ընկճված և պարտված սպայի հետ, չփորձե՛ք իմ հասցեին մեղադրանքներ հնչեցնել. Արծրուն Հովհաննիսյանը՝ լրագրողին

d5a4d5b8d682d684 d5b0d5abd5b4d5a1 d5add5b8d5bdd5b8d682d5b4 d5a5d684 d5a8d5b6d5afd5b3d5bed5a1d5ae d687 d5bad5a1d680d5bfd5bed5a1d5ae d5bd 6017bff9a25d9

Հասարակություն

b6ad08836205196a6bf1e0bc4c11e3c2

Դուք հիմա խոսում եք ընկճված և պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է և չփորձեք ինձանից ավելի ողբերգական ընկալում ունենալ կատարվածի մասին: Ամբողջ ազգն է ծանր տանում, բայց  դա չի նշանակում, որ դուք իրավունք ունեք մեղադրանքներ հնչեցնելու: Այս մասին Yerkir.am-ի լրագրողին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

« Նոյեմբերի 8-ի երեկոյան, երբ ես Պետրոսի մոտ էի, ՊՆ-ից տեղեկություն կար, որ մենք Շուշին լրիվ գրեթե մաքրում ենք: Սպասում էինք, որ 9-ի առավոտյան լրիվ մաքրած կլինենք, բայց տեղի ունեցավ այն, ինչ եղավ»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով՝ Շուշիի անկման մասին չի հայտարարել, քանի որ այդ օրն իրոք առողջական խնդիրներ է ունեցել:

Խոսելով տեղի ունեցածի մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ամեն ինչ վերլուծելու անհրաժեշտություն կա, պետք է հասկանալ, թե ի վերջո ովքեր են կռվել մեր դեմ. «Ես պատերազմի ընթացքում էլ էի ասում, որ մեր դեմ կռվում է նաև Թուրքիան: Անգամ ես եմ միայն պատերազմից հետո հասկացել, թե ինչ ծավալով է Թուրքիան օգնել Ադրբեջանին, ինչքան մեծ է այն եղել, ինչքան նոր տեխնոլոգիաներ է Թուրքիան կիրառել: Ադրբեջանն ամռանն իր նույն զինանոցով չկարողացավ մեր բանակին հաղթել, բայց արդեն սեպտեմբերյան պատերազմին ներգրավվեց Թուրքիան: Այս ամեն ինչը մասնագիտական ու առանց էմոցիաների վերլուծության կարիք ունի»:

Հարցին, թե ինչո՞ւ դատարկվեց Հադրութի թիկունքը, Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ, չի կարող պատասխանել:

Աղբյուրը՝ Lurer.com