Cryptocurrency Prices by Coinlib

Դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայողը կորել է Հայաստան տեղափոխվելիս. News.am

d5a4d5abd5bad5b8d682d5afd5a1d5b0d5a1d680d5ab d5afd680d5a1d5afd5b8d681d5abd681 d5bed5abd680d5a1d5bed5b8d680d5bed5a1d5ae d5a6d5abd5b6 60185019e1d68

Հասարակություն

017b07b56a726486084d7e23c9476c48

30-ամյա Սարգիս Հարտենյանը պայմանագրային զինծառայող է՝ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղից. Նա անհետ կորել է Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Հարազատները նրա հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին։

Սարգիս Հարտենյանն ամուսնացած է, ունի 2 անչափահաս որդի։

NEWS.am-ի հետ զրույցում Սարգիսի ընկերը՝ Համբարձում Խաչատրյանը, պատմեց, որ ընկերը հոկտեմբերի 6-ին զանգահարել է բոլոր ընկերներին, հարազատներին ու ասել՝  «ընտիր վիճակ է, առաջ ենք գնում»։

Սարգիսի ընկերը պատմեց, որ նա կռվել է Մատաղիսի ուղղությամբ, հոկտեմբերի 8-ին վիրավորներին իջեցնելիս հակառակորդի դիպուկահարի կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորում է ստացել, որից հետո այլեւս լուր չեն ունեցել ընկերոջից։

«Վանաձորի զորամասով գնացել է Աղդամ, հետո տարել են Մատաղիս, այնտեղ հոկտեմբերի 8-ին վիրավորվել է, իր ծառայակից ընկերներն առաջին օգնություն են ցուցաբերել, վիրակապել են ու տեղափոխել Մարտակերտի հոսպիտալ։ Հետո մենք ճշտել ենք, որ իր անունով անկետան բացել են, հիվանդանոցում վիրահատություն է տարել։ Նրանց ասելով պիտի տանեին Ստեփանակերտ, հետո էլ Գորիս, բայց Մարտակերտից դուրս եկան ու կորեց։ Այնտեղ գտել ենք շտապօգնության մեքենան։ Մեքենայում գտնվող անձնակազմից ասում են, որ իրենց հետ եղել է ծանր վիրավոր։ Մենք ճշտել ենք, որ երբ շտապօգնության այդ մեքենան դուրս է եկել, այդ մեքենային ճանապարհին ոչինչ չի պատահել, նորմալ գնացել են»,- պատմեց նա։

Համբարձում Խաչատրյանն ասաց, որ ընկերն արդեն մոտ 4 ամիս է՝ անհայտ հանգամանքներում անհետ կորել է, սակայն որեւէ իրավապահ մարմին այդ հարցով չի զբաղվել. «Դիմել ենք Ազգային անվտանգություն, Պաշտպանության նախարարություն, Ռազմական ոստիկանություն, Զինվորական դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին, ռուս խաղաղապահներին։ Գրավոր երբ դիմեցինք ԱԱԾ-ին, մեզ զանգեցին, Սարգիսի հեռախոսահամարը ուզեցին, մենք տվեցինք, հետո անցավ մի քանի օր, չկար իրենցից տեղեկություն, Սարգիսի հեռախոսահամարը ակտիվացրինք, ուզում էինք հասկանալ՝ արդյոք զբաղվո՞ւմ են այդ հարցով, զանգեր ենք կատարում այդ հեռախոսահամարով, բայց ոչ մեկն ԱԱԾ-ից չի ասում՝ այս մարդու համարը միացրած է, գուցե գտնվե՞լ է»։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Աղբյուրը՝ Lurer.com