Cryptocurrency Prices by Coinlib

Դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով այսօր դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահին. Մարուքյան

d5a4d5a5d5bad5ab d5bcd5b8d682d5bdd5a1d5afd5a1d5b6 d5bfd5a1d680d5a2d5a5d680 d684d5a1d5b2d5a1d684d5b6d5a5d680 d5a1d5bed5abd5a1d5bfd5b8 6017f8784b233

Բլոգոսֆերա

3fdd5e6c9ade041a374f55be3150ae03

ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների թանկացումներն ինչով են պայմանավորված։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Էդմոն Մարուքյանը.

«Դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով այսօր դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահին:

Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ կապված դեպի ՌԴ ավիատոմսերի գների թանկացումների հետ։

Մասնավորապես՝ հայտնի է, որ 2021թ. փետրվարի 01-ից ՌԴ սահմանները բացվել են մեր քաղաքացիների համար։

Այնինչ, բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք տեղեկություններ և դժգոհություններ առ այն, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։ Նշվածը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական ավիափոխադրողներին։

Ընդ որում, խոսքը դեռ միայն միակողմանի տոմսերի գների մասին է։

Ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած տոմսերի գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար։

Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։

Աղբյուրը՝ Lurer.com