Cryptocurrency Prices by Coinlib

«Բարսելոնան» հուլիսին Մեսսիին կվճարի 39 միլիոն եվրո

d5a2d5a1d680d5bdd5a5d5acd5b8d5b6d5a1d5b6 d5b0d5b8d682d5acd5abd5bdd5abd5b6 d5b4d5a5d5bdd5bdd5abd5abd5b6 d5afd5bed5b3d5a1d680 6017ea8dc9cbe

Սպորտ

d31a5df447378795a13482664e04646a

Իսպանական «Բարսելոնան» ստիպված կլինի հարձակվող Լիոնել Մեսսիին վճարել գրեթե 39 միլիոն եվրո հուլիսի 15-ին՝ գործող պայմանագրի ժամկետի ավարտից երկու շաբաթ անց, նույնիսկ եթե ֆուտբոլիստը լքի ակումբը, հայտնում է El Mundo-ն: Ավելի վաղ El Mundo-ն հրապարակել էր մի փաստաթուղթ, որի համաձայն 2021 թվականի հունիսի 30-ին ավարտված 33-ամյա արգենտինացու չորս տարվա պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 555 միլիոն եվրո է: Դրանից 138,8 մլն-ը ֆուտբոլիստի՝ մրցաշրջանի ֆիքսված եկամուտն է՝ որպես աշխատավարձ և հավելավճար՝ չհաշված հարկերը: «Բարսելոնան» հայտարարել է, որ դատական ​​հայցեր է ներկայացնելու իսպանական թերթի դեմ: Հաղորդվել է նաև, որ Մեսսիի փաստաբանները մտադիր են դատի տալ ակումբի ղեկավարությանը՝ կապված իր պայմանագրի ֆինանսական մանրամասների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի հետ: El Mundo-ի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ պայմանագիրը լրանալուց հետո ակումբը ստիպված կլինի վճարել 39 միլիոն եվրո՝ նույնիսկ եթե ֆուտբոլիստը լքի ակումբը: Այս վճարումը պետք է կատարվի խաղացողի «հավատարմության» դրույթի հիման վրա։ «Անկախ նրանից, թե արդյո՞ք խաղացողը կշարունակի մատուցել իր ծառայությունները «Բարսելոնային», թե ոչ, այս գումարը նա կստանա, քանի որ թիմի կազմում էր մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը:

Աղբյուրը՝ Lurer.com