Cryptocurrency Prices by Coinlib

Արտոնյալ պայմաններով ծառայություններ Evocabank-ի «Նոր Նորք» մասնաճյուղում

d5a1d680d5bfd5b8d5b6d5b5d5a1d5ac d5bad5a1d5b5d5b4d5a1d5b6d5b6d5a5d680d5b8d5be d5aed5a1d5bcd5a1d5b5d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b6d5a5 601810b783a16
Գայի պողոտա 14/9 հասցեում բացված Evocabank-ի eco-friendly մասնաճյուղում կգործեն հատուկ պայմաններ:

Ինչպես նշել են բանկում, «Նոր Նորք» մասնաճյուղն արտոնյալ պայմաններով  ծառայություններ է առաջարկում բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք կդառնան մասնաճյուղի հաճախորդ առաջիկա երկու ամսվա ընթացքում, մասնավորապես՝
 
•    Դասական ավանդներ՝ 0.25%-ով ավելի բարձր տարեկան տոկոսադրույքներով,
•    ՀՀ դրամով փոխանցումներ՝ անվճար,
•    Անշարժ գույքի գրավով ապահովված ԱՄՆ դոլարով անհատական վարկեր՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%, այսինքն՝
                    —    11%՝ 12%-ի փոխարեն՝ առանց եկամտի հավաստման վարկերի դեպքում,
                    —    9%՝ 10%-ի փոխարեն՝ եկամտի հավաստմամբ վարկերի դեպքում,
•    Երաշխավորությամբ անհատական վարկեր ԱՄՆ դոլարով՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%, այսինքն՝ 12%՝ 13%-ի փոխարեն,
•    SWIFT փոխանցումներ՝ ստանդարտ միջնորդավճարից -25% զեղչով,
•    Անհատական պահատուփերի վարձակալություն՝ 25% զեղչով,
•    Քարտերի տարեկան սպասարկման վճար՝ MasterCard Standard եւ Gold քարտեր` առաջին տարին անվճար, իսկ հաջորդ 2 տարին՝ 30% զեղչով, այսինքն՝
                    —    MasterCard Standard քարտեր` 3,500  դրամ՝ 5,000 դրամի փոխարեն
                    —    MasterCard Gold քարտեր` 10,500  դրամ՝ 15,000 դրամի փոխարեն,
•    Նոր ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների համար՝ գործառնությունների կատարում EvocaToken հավելվածով՝ 1 տարի անվճար:
 
Evocabank-ի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը՝ Banks.am