Cryptocurrency Prices by Coinlib

Առողջապահության նախարարության «ընտրյալ» լաբորատորիաները. ՌԴ մեկնող քաղաքացիները՝ փաստի առջև

d5a1d5bcd5b8d5b2d5bbd5a1d5bad5a1d5b0d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5b6d5a1d5add5a1d680d5a1d680d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5a8d5b6d5bfd680 6017df9082672

Վերլուծական

2ede7320848f5758b3b1236189f1eb08

ՀՀ մի շարք քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 1-ին, չեն կարողացել մեկնել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ օդանավակայանում պարզել են, որ կորոնավիրուսային հիվանդության թեստը հանձնել են այնպիսի կազմակերպությունում, որն իրավունք չուներ ՌԴ մեկնող քաղաքացիներից թեստ վերցնել, մինչդեռ իրենք տեղյակ չեն եղել նոր կարգից։ Օրեր առաջ  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել նոր կարգի վերաբերյալ և նշել, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ: «Այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում: Քաղաքացիները կարող են այս լաբորատորիաներից մեկում հանձնել թեստը»- ասել էր նախարարը: Ուշագրավ է, որ Զվարթնոցի պաշտոնական կայքում այդ լաբորատորիաների ցանկը հետևյալն է՝  Աստղիկ ԲԿ-ն, Պրոմ Տեստ ՍՊԸ-ն, Դավիդյանց լաբորատորիան, Էկո Սենսը, Նորմեդ ԲԿ-ն, Սիրմեդ ՍՊԸ-ն, Ա.Բ Մեդ ախտորոշիչ կենտրոնը:

Իսկ ահա հավելվածում գրանցվելիս` առաջարկը կտրուկ սահմանափակվում է. պարզվում է, որ ներկայումս ծրագրում փորձարկման նպատակով ընդգրկված են վճարովի ծառայություն մատուցող 2 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիան և «Նորմեդ» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիան: Նորմեդ ՍՊԸ-ն նաև վարչապետի տիկին Աննա  Հակոբյանի Ժպիտների քաղաք հիմնադրամի հետ  է համագործակցում՝ կատարելով անվճար ախտորոշումներ: Թե ինչու է առողջապահության նախարարությունը այսչափ կրճատել ցանկը և ինչ չափանիշներով է կատարվել լաբորատորիաների ընտրությունը և ինչու քաղաքացիները փոփոխությունների մասին պատշաճ կերպով չեն ծաուցվել՝ դժվար է ասել, սակայն  ակնհայտ է, որ պետական գերատեսչության թափթփված  աշխատանքի պատճառով՝ այսօր տասնյակ մեր քաղաքացիներ զրկվել են ՌԴ թռչելու հնարավորությունից: Նաև հարց է՝ ով է վերջիններիս փոխհատուցելու գերատեսչության ապաշնորհ աշխատանքի արդյունքում հասցված նյութական վնասները, չէ որ քաղաքացիները այդքան բաղձալի տոմսի դիմաց, ինչպես իրենք են ասում, անգամ անասուն և ավտոմեքենա են վաճառել…

Աղբյուրը՝ Lurer.com