Cryptocurrency Prices by Coinlib

Ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր են գրանցվել․ ԲԸՏՄ ղեկավար

d5a1d5bad685d680d5abd5b6d5ab d5aed5a1d5bcd5a1d5b0d5a1d5bfd5b8d682d5b4d5b6d5a5d680d5ab d5b4d5a5d5aed5a1d684d5a1d5b6d5a1d5af d5a4d5a5 6017b57fb3541

Հասարակություն

fde87739c52b4ee871c33b72124e8629

Ցավով պետք է փաստեմ, որ պատերազմից հետո հասարակության որոշ շրջանակներ, օգտվելով պետության առջև ծառացած խնդիրներից և օգտագործելով պատեհ ժամանակաշրջանը, արեցին իրենց «սև գործը», և արդյունքում ունեցանք ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը: 

«Հաշվի չառնելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մեծ մասը ընդգրկված էին ռազմական տարբեր առաջադրանքների մեջ՝ մարդիկ, հետապնդելով նյութական շահ, հատեցին շատ ծառեր՝ վնասելով ոչ միայն պետությանը, այլ նաև իրենք իրենց:

Այնուամենայնիվ, մենք արդեն վաղուց անցել ենք մեր բնականոն աշխատանքին և ամեն գնով պայքարելու ենք տեղի ունեցող բոլոր ապօրինի գործողությունների դեմ, որոնք վնաս են հասցնում մեր պետությանը, բնությանը և իհարկե, գալիք սերունդներին:

Մենք ցանկանում ենք հասարակության մեջ սերմանել սեր դեպի բնությունը՝ խորապես գիտակցելով, որ առանց դրա մեր գոյությունը պարզապես վտանգված է»,- գրել է Հասրաթյանը:

Աղբյուրը՝ Lurer.com