Cryptocurrency Prices by Coinlib

Այսքանից հետո զարմանում ենք, որ Իրանը մեզ լուրջ չի ընդունում

d5a1d5b5d5bdd684d5a1d5b6d5abd681 d5b0d5a5d5bfd5b8 d5a6d5a1d680d5b4d5a1d5b6d5b8d682d5b4 d5a5d5b6d684 d5b8d680 d5abd680d5a1d5b6d5a8 d5b4 6018299fde7fa

Վերլուծական

aa1bc0fbfdefadda56404b81d8319614

Հունվարի  22-26-ը տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցից սպասելիքները մեծ էին, թվում էր, թե կա հնարավորություն՝ Իրանի հետ սառեցված հարաբերությունները ռեստարտի ենթարկել: Սակայն, ծանոթանալով Իրանում ՀՀ դեսպանության տարած հաղորդագրությանը, հասկանում ենք, որ Քերոբյանի այցը հարևան երկիր ոչնչով չի տարբերվում թավշյա մյուս պաշտոնյաների միջազգային վոյաժներից և չի անցել առանց սկանդալների: 

Պարզվում է, որ Քերոբյանի այցի ընթացքում չի ստորագրվել քիչ թե շատ ծանրակշիռ փաստաթուղթ, չկա որևէ տնտեսական ձեռքբերում, հուշագիր կամ համաձայնագիր, որը կխթաներ երկկողմ առևտրաշրջանառությունը: Մեծաթիվ պատվիրակությունը Թեհրան էր մեկնել, որպեսզի հանդիպի հայ գործարարների հետ և չնախատեսված այցեր կատարի մի շարք գործարաններ: Ընդ որում, ուշագրավ է, որ նախատեսված այցերից մեկը չի կատարվել՝ հինգ օրում նախարարը ժամանակ չի գտել: Իսկ ավելի իրատեսական է թվում մամուլում շրջանառվող այն լուրը, որ նախարարը իսլամական երկրում որոշել էր գինարբուք կազմակերպել և հաջորդ օրը պարզապես ի վիճակի չի եղել կատարել իր բուն պարտականությունները: 

Այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր զարմանք են արտահայտում հայ-իրանական հարաբերությունների վատթարացման կապակցությամբ: Միանշանակ է, որ նման պահվածք դրսևորող, որևէ շոշափելի առաջարկ կամ փաթեթ չունեցող իշխանության ներկայացուցիչներին Իրանը պարզապես չի կարող լուրջ կամ հավասարը հավասարի պես վերաբերվել:

Աղբյուրը՝ Lurer.com