Cryptocurrency Prices by Coinlib

ԱՄՆ-ն արգելափակել է Վեկսելբերգի $1,5 մլրդ-ի արտասահմանյան հաշիվները

d5a1d5b4d5b6 d5b6 d5a1d680d5a3d5a5d5acd5a1d683d5a1d5afd5a5d5ac d5a7 d5bed5a5d5afd5bdd5a5d5acd5a2d5a5d680d5a3d5ab 15 d5b4d5acd680d5a4 6017d8f9d76aa
Ամերիկյան պատժամիջոցների կիրառումից հետո ավելի քան $1,5 մլրդ արգելափակվել է ռուսաստանյան գործարար, «Ռենովա» ընկերությունների խմբի հիմնադիր Վիկտոր Վեկսելբերգի արտասահմանյան հաշիվներում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Վեկսելբերգը պատմել է Forbes-ին տված հարցազրույցում:

Միլիարդատերը նշել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել միայն ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության թույլտվությամբ, սակայն գերատեսչությունը համաձայն չէ՝ անկախ դիմումի նպատակներից:

«Նրանք նույնիսկ չհամաձայնվեցին բարեգործական նպատակներով՝ համավարակի դեմ պայքարելու համար գումար տալ, չնայած խոսքը գնում էր համեմատաբար փոքր գումարների՝ մի քանի միլիոնի մասին, որոնք ես ուզում էի ուղղել Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պայքարին: Սա ինձ համար հերթական հայտնությունն էր: Ինչպե՞ս կարելի է արգելել գումար տրամադրել կարիքավորներին այսպիսի դժվարին պահին»,- ասել է գործարարը:

Վեկսելբերգն ընդգծել է, որ պատժամիջոցների արդյունքում տուժեցին ոչ միայն արտասահմանյան, այլեւ ռուսաստանյան նախագծերը: Նա հիշեցրել է, որ «Ռենովա»-ն աջակցում էր Մեծ եւ Մարիինյան թատրոններին, թանգարանային տարբեր նախագծերին եւ բարեգործական հիմնադրամներին, որոնց մեծ մասի ֆինանսավորումը ստիպված եղան դադարեցնել պատժամիջոցների կիրառումից հետո:

2018-ի ապրիլի սկզբին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես, սեւ ցուցակում ընդգրկվեց գործարար Վիկտոր Վեկսելբերգը եւ իր ղեկավարած «Ռենովա» խումբը:

Աղբյուրը՝ Banks.am