Cryptocurrency Prices by Coinlib

«Փաստ». Գնում ենք աղքատացման ճանապարհով. հնարավոր է՝ ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ լինեն

d683d5a1d5bdd5bf d5a3d5b6d5b8d682d5b4 d5a5d5b6d684 d5a1d5b2d684d5a1d5bfd5a1d681d5b4d5a1d5b6 d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680d5b0 6014efe0396ea

Հայկական Մամուլ

20dfe5bbe7c25fe67638c33188f325ac

«Փաստ» օրաթերթը գրում է «Մասնագետների համոզմամբ, ճգնաժամային իրավիճակը, որն ուղղակիորեն պայմանավորված էր կորոնավիրուսով, Արցախյան վերջին պատերազմով և ՀՀ իշխանությունների անպտուղ ու անբովանդակ գործունեությամբ (ոմանց կարծիքով՝ անգործությամբ), շարունակվում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալտնտեսական։ Մեզ հետ զրույցում բազմաթիվ տնտեսագետներ քանիցս փաստել են, որ առկա իրավիճակը հանգեցնելու է ՀՀ-ում աղքատության շեմի կտրուկ բարձրացման։ Ավելին, նրանց կարծիքով, մենք ուղղակիորեն գնում ենք հենց այդ ճանապարհով: Արդեն ակնհայտ է, որ սպառողական շուկայում առկա է բավականին մեծ գնաճ, ինչն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու առաջին հերթին հասարակության հատկապես անապահով հատվածի վրա։ Ինչպես հայտնի է, 2019 թվականին ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է բնակչության ընդհանուր թվի 26, 4 տոկոսը։

Դեռևս չեն հրապարակվել 2020 թվականի ցուցանիշները, սակայն, ըստ որոշ մասնագետների, 2020-ի ցուցանիշն ավելի բարձր է լինելու: Ավելին, կանխատեսվում է, որ արդեն այս տարվա առաջին կիսամյակում այն կհասնի մոտավորապես 30 տոկոսի, հնարավոր է՝ նաև անցնի։ Առավել ևս, որ շատ մասնագետների կարծիքով, այսպես շարունակվելու դեպքում ապրիլից կունենանք թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Նիկոլ Փաշինյանին, որը բավականին նյարդայնացել է՝ հորդորելով ամենամյա տեղեկությունները հրապարակել հնարավորինս ուշ, իսկ հնարավորության դեպքում առավելագույնս այնպես անել, որ ներկայացվող թվերը իրականության հետ կապ չունենան և «ապացուցեն», որ երկրում ամեն ինչ հրաշալի է»:

Աղբյուրը՝ Lurer.com