Cryptocurrency Prices by Coinlib

Տիգրան Չոբանյանն ազատ է արձակվել. «Փաստինֆո»

d5bfd5abd5a3d680d5a1d5b6 d5b9d5b8d5a2d5a1d5b6d5b5d5a1d5b6d5b6 d5a1d5a6d5a1d5bf d5a7 d5a1d680d5b1d5a1d5afd5bed5a5d5ac d683d5a1d5bd 60157536def6b

Իրավունք

59a6d64d7aa3b22a02fbc74d42da5ef8

Տիգրան Չոբանյանն ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Տիգրան Չոբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Դատարանը միևնույն ժամանակ բավարարել է Չոբանյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը՝ այն ճանաչելով ոչ իրավաչափ։  Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Բենիկ Գալստյանից։

Ինչպես տեղեկացրել ենք՝ հունվարի 28-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաք է իրականացվել, որի ընթացքում 21 անձ բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։ Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել է՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։

Աղբյուրը՝ Lurer.com