Cryptocurrency Prices by Coinlib

«Վեսթ Հեմը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդից» Լինգարդին վարձավճարով ձեռք բերելու մասին

d5bed5a5d5bdd5a9 d5b0d5a5d5b4d5a8 d5b0d5a1d5b5d5bfd5a1d680d5a1d680d5a5d5ac d5a7 d5b4d5a1d5b6d5b9d5a5d5bdd5a9d5a5d680 d5b5 60152b1bd1c74

Այլ

4f51f99fa9ae816dc2c9aecd6a5cfd9e

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը վարձավճարով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդից» «Վեսթ Հեմ», հայտնում է ակումբի կայքը: 28-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը: Ընթացիկ մրցաշրջանում Լինգարդը երեք խաղ է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրած 210 խաղում ընդհանուր 33 գոլ է խփել:
«Հուզված եմ: Սա իմ կյանքի մեկ այլ նոր գլուխ է: Ոչինչ երաշխավորված չէ, բայց ես եկել եմ այստեղ՝ քրտնաջան աշխատելու, թիմին օգնելու և իմ փորձով կիսվելու համար: Սա է իմ հիմնական նպատակը: Ես պարզապես ուզում եմ վայելել ֆուտբոլը, վերադառնալ խաղին և վերադառնալ խաղադաշտ», — ասել է Լինգարդը:
«Վեսթ Հեմը» 35 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայում:

Աղբյուրը՝ Lurer.com