Cryptocurrency Prices by Coinlib

Վարչապետի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդ կգնա

d5bed5a1d680d5b9d5a1d5bad5a5d5bfd5ab d5b8d680d5b8d5b7d5b4d5a1d5b4d5a2d59d d5bcd5b8d5b4d5a1d5b6d5b8d5bd d5bad5a5d5bfd680d5b8d5bdd5b5 601566e5cabd6

Հասարակություն

17587147c1d9afee5f87a72e73bf5805

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի փետրվարի 1-12-ը ներառյալ:

2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Աղբյուրը՝ Lurer.com