Cryptocurrency Prices by Coinlib

«Վահան Բադասյանի համար այլևս միևնույնն է` իրեն կկալանավորեն, կդատապարտեն, կգնդակահարեն»

d5bed5a1d5b0d5a1d5b6 d5a2d5a1d5a4d5a1d5bdd5b5d5a1d5b6d5ab d5b0d5a1d5b4d5a1d680 d5a1d5b5d5acd687d5bd d5b4d5abd687d5b6d5b8d682d5b5 601589da10e67

Բլոգոսֆերա

6738afc0c88ec7105743bf66909d7acf

Պատկերացնու՞մ եք, թե ինչ ողբերգություն է ապրում Բադասյանը, ում ողջ կյանքը, նպատակը, մի ոչնչության և իր ոչինչների թիմի «ջանքերի» շնորհիվ կործանվեց,- հայտարարել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նրա գրառման մեջ ասվում է.

«ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ

Վահան Բադասյանը կալանավորվեց։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել էր Արցախի ազատագրմանը։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ ողբերգություն է ապրում նա, ում ողջ կյանքը, նպատակը, մի ոչնչության և իր ոչինչների թիմի «ջանքերի» շնորհիվ կործանվեց։ Վահան Բադասյանը, լինելով ընդդիմադիր գործիչ, չեմ հիշում, որ իր խոսքում երբևէ բռնության կոչ աներ, հայհոյեր։ Այո, նա չդիմացավ և ասաց այն, ինչ շատ շատերը երազում են, որ կատարվի։ Հայրենիքի կորստից հետո, Վահան Բադասյանի համար այլևս միևնույնն է, թե իրեն կկալանավորեն, կդատապարտեն, կգնդակահարեն։ Եվ համոզված եմ, որ նա հենց մտածված խոսեց, քանի որ չէր կարող լռել։

Իհարկե, շատ անհայրենիք ,մորթապաշտների համար անհասկանալի են այդ զգացմունքները և նրանցից շատերը դեմքի խելոք արտահայտությամբ կբարբաջեն․ «Ինչպես կարելի է, սա բռնության կոչ էր և Վահան Բադասյանը պետք պատժվի օրենքի ողջ խստությամբ», իհարկե «մոռանալով» իրենց կուռք-բռնապետիկի բռնության կոչերը․ «Կոչ եմ անում վրեժի», նրա խունվեյբինների սպառնալիքները նույնպես։

Պատկերացնում եմ, որ Սողոմոն Թեհլիրյանին 1921թ․ դատեր ոչ թե գերմանական, այլ 100 տարի անց՝ 2021թ․ նիկոլական դատարանը․․․»։

Աղբյուրը՝ Lurer.com