Cryptocurrency Prices by Coinlib

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա

d5bdd5b5d5b8d682d5b6d5abd684d5b8d682d5b4 d683d680d5afd5a1d680d5a1d680d5b6d5a5d680d5b6 d5a1d680d5a3d5a5d5acd5a1d683d5a1d5afd5b8d682d5b4 60156a6296715

Հասարակություն

ec832d297091bf058e1ad353d98a841a

 Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 30-ին՝ ժամը 12։32-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ժամը 15։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա: 

Փրկարարների կողմից տվյալ պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Աղբյուրը՝ Lurer.com