Cryptocurrency Prices by Coinlib

Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ, նա հարցաքննվել է.Դատախազություն

d5bbd5a1d5acd5a1d5ac d5b0d5a1d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b5d5a1d5b6d5ab d5b6d5afd5a1d5bfd5b4d5a1d5b4d5a2 d5b4d5a1d5b0d5a1d683 6015390f68f6a

Հասարակություն

f690b6e4aa6831ac65ce154f28ff9afc

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասել է. «Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ թիվ 1 կայազորում` ՀՀ ՔՕ ֊ի 34-104-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին, 6֊րդ, և 13֊րդ կետերով, և 185֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով: Նախաքննությունը շարունակվում է»:

Հարցին, թե Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ է և դատավարական կարգավիճակ ունեցող անձ կա, Արևիկ Խաչատրյանն ասաց. «Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»:

Նշենք, որ ` ՀՀ ՔՕ ֊ի 34-104-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Աղբյուրը՝ Lurer.com