Cryptocurrency Prices by Coinlib

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ

d5bad5a2 d5b6d5a1d5add5afd5abd5b6 d5b0d680d5a1d5b4d5a1d5b6d5a1d5bfd5a1d680 d5bbd5a1d5acd5a1d5ac d5b0d5a1d680d5b8d682d5a9d5b5d5b8d682 601543a4efffd

Հասարակություն

f8d055f29086feb6074c91ea715af26b

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը Ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ կապված ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործի հետ:

«Ի պատասխան լրագրողների հարցումների

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Եգանյանը:

Աղբյուրը՝ Lurer.com