Cryptocurrency Prices by Coinlib

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

d5b8d680d5b8d5b6d5b8d5b2d5a1d5afd5a1d5b6 d5a1d5b7d5add5a1d5bfd5a1d5b6d684d5b6d5a5d680d5ab d5a1d680d5a4d5b5d5b8d682d5b6d684d5b8d682d5b4 601501765636b

Հասարակություն

7b9dfd104b7bd428405ad802653685f5

Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից:

Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն:

Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում:

Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

Աղբյուրը՝ Lurer.com