Cryptocurrency Prices by Coinlib

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ մեքենան գլորվել է ձորը, ուղևորներից մեկը տեղում մահացել է

d5b8d5b2d5a2d5a5d680d5a3d5a1d5afd5a1d5b6 d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680 d5bdd5b5d5b8d682d5b6d5abd684d5b8d682d5b4e280a4 d5b4d5a5d684 60154160f31f8

https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e4/0c/15/25842256.jpg

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210130/26279291/voxbergakan-avtovtar-syuniqum-meqenan-glorvel-e-dzory-uxevorneric-meky-texum-mahacel-e.html

Ձորում հայտնված վարորդին ու 61-ամյա տղամարդուն մեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 10։00-ի սահմանում Ախթալա քաղաքի բնակիչ 28-ամյա Հարութ Աքելյանն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 195 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մ ընկել ճանապարհի ձախակողմյան ձորը։

Ուղևորներից մեկը՝ Կապան քաղաքի բնակիչ 64-ամյա Ալիկ Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդ Հ․Աքելյանն ու մյուս ուղևորը` Կապանի բնակիչ, 61-ամյա Ռոբերտ Գասպարյանը, փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Երևանյան լճի հարակից քարանձավում դի են գտել

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է