Cryptocurrency Prices by Coinlib

Ողբերգական ավտովթար` Արմավիրի մարզում. բախվել են Mercedes G-500-ն ու 02-ը․ կա զոհ

d5b8d5b2d5a2d5a5d680d5a3d5a1d5afd5a1d5b6 d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680 d5a1d680d5b4d5a1d5bed5abd680d5ab d5b4d5a1d680d5a6d5b8d682 60159ef1b8319

Արտակարգ Պատահար

e1cc797a9803562e2ce853822b28edc7

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում, բախվել են Mercedes G-500 մակնիշի 06 DD 006 համարանիշի և ՎԱԶ-2102 մակնիշի 35 FV 550 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով 02-ը առջևի մասից կիսվել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի: Մինչ հիվանդանոցում հետաքննիչ Ն. Պետրոսյանը պարզում էր վիրավորի ինքնությունը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Mercedes-ը Արմավիրից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ 02-ը գազալցակայանից դուրս է եկել, փորձել է անցնել չթույլատրելի հատվածը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ»:

Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ստուգում են:

Աղբյուրը՝ Lurer.com