Cryptocurrency Prices by Coinlib

Մարդու այդ տեսակը երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է. Սենոր Հասրաթյան

d5b4d5a1d680d5a4d5b8d682 d5a1d5b5d5a4 d5bfd5a5d5bdd5a1d5afd5a8 d5a5d680d5afd680d5ab d5b0d5a1d5b4d5a1d680 d5a4d5a1d680d5b1d5a5d5ac d5a7 6015753173aa0

Բլոգոսֆերա

8e0d495eb254724ba6d6ce26bd19b020

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Այսօր «Շուշիի կարգավիճակի» վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ելույթից հետո նորից համոզվեցի, որ կա մարդու տեսակ, ով, ժողովրդի անունից զավթած լինելով իշխանությունը, կարող է ոչ միայն անտեսել իրեն իշխանական աթոռին բերած ժողովրդի հետաքրքրությունները, այլև անընդհատ անամոթաբար նրան ստել: Մարդու այդ տեսակը երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է: Հակառակ դեպքում իր այդ անտրամաբանական ու ազգավտանգ «արդարացումներով» նա վերջնականապես լափելու և կործանելու է մեր հայրենիքը, իսկ հետո, ինչպես միշտ, մենք կատարվածը վերագրելու ենք հայի դժբախտ ճակատագրին, այլ ոչ թե մարդու այն տեսակին, որին իշխանության է բերել նույն ինքը՝ հայ ժողովուրդը:
Հ.Գ. Հետաքրքիր է, մարդու այդ տեսակը, երկրի թիվ մեկ ամբիոնից խոսելով 90-ականների սկզբին Շուշին 90%-ով ադրբեջանաբնակ քաղաք լինելու մասին, տեղյա՞կ էր, որ դարեր շարունակ 100%-ով հայաբնակ էին Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բռնազվթված տարածքները… Եթե այո, ապա ինչպե՞ս է վերաբերվում այն իրողությանը, որ Շուշին օր-օրի հետևողականորեն նորից ադրբեջանացվում է, իսկ բռնազավթված հայկական տարածքների բնակչությունն այսօր՝ գաղթականի կարգավիճակում, ժամանակավոր կացարաններ է փնտրում Ստեփանակարտում, Երևանում և այլուր: Ես այդ հարցի պատասխանն ունեմ, իսկ դո՞ւք…»:

8c9efee75407b901997cce854eda8fd4

Աղբյուրը՝ Lurer.com