Cryptocurrency Prices by Coinlib

Մահացել է բրիտանական The Animals խմբի կիթառահարը

d5b4d5a1d5b0d5a1d681d5a5d5ac d5a7 d5a2d680d5abd5bfd5a1d5b6d5a1d5afd5a1d5b6 the animals d5add5b4d5a2d5ab d5afd5abd5a9d5a1d5bcd5a1d5b0d5a1 60157853903d1

Ժամանց

ddd487589eb4ef45f7275a7832be0729

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի երաժիշտ Հիլթոն Վալենտինը՝ The Animals ռոք խմբի կիթառահարը, հայտնում է ABKCO Music & Records֊ը:
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հիլթոն Վլենտինի ընտանիքին և ընկերներին։ Նա մահացավ այսօր առավոտյան՝ 77 տարեկան հասակում», — ասվում է ընկերության թվիթերյան էջում: Վալենտինը խմբին միացավ 1960-ականների սկզբին: Նրանց խմբին հայտնիություն բերեցին այնպիսի հիթեր, ինչպիսիք են «The House of the Rising Sun», «Good Times», «Don’t Let Me Be Misunderstood», «Bring It On Home to Me», «It’s My Life», «We Gotta Get Out Of This Place» և այլ կատարումներ։ Խումբը կազմալուծվեց 1966 թվականին՝ երաժշտական ​​նախասիրությունների անհամապատասխանության և ներքին տարաձայնությունների պատճառով: 

Աղբյուրը՝ Lurer.com