Cryptocurrency Prices by Coinlib

Հրդեհ Սիսիան քաղաքում . այրվել են անասնագոմի տանիք և մոտ 500 հակ անասնակեր

d5b0d680d5a4d5a5d5b0 d5bdd5abd5bdd5abd5a1d5b6 d684d5a1d5b2d5a1d684d5b8d682d5b4 d5a1d5b5d680d5bed5a5d5ac d5a5d5b6 d5a1d5b6d5a1d5bdd5b6 6015195872f50

Հասարակություն

c203c7211b0869535980472bc79ada81

Հունվարի 29-ին, ժամը 20։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գնունյանց փողոցում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սամսոն Մկրտումյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 23:40-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 105 քմ) և մոտ 500 հակ անասնակեր։

Աղբյուրը՝ Lurer.com