Cryptocurrency Prices by Coinlib

«Հրապարակ». Սերժ Սարգսյանի որոշումը վճռորոշ է լինելու ընդդիմության համար

d5b0d680d5a1d5bad5a1d680d5a1d5af d5bdd5a5d680d5aa d5bdd5a1d680d5a3d5bdd5b5d5a1d5b6d5ab d5b8d680d5b8d5b7d5b8d682d5b4d5a8 d5be 6014ec2acf7bb

Հայկական Մամուլ

59c2d557e5b384a0cbf20eb88aa20517

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի որոշումը՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով, վճռորոշ է լինելու ընդդիմության համար։ ՀՀԿ-ն ե՛ւ իր մարզային գրասենյակներն է պահել, ե՛ւ կուսակցականների ու համակիրների մեծ շերտ ունի։ Ամենակարեւորը՝ բիզնես աշխարհի մեծ թվով ներկայացուցիչներ, որոնք ձայների պատկառելի քանակ են տնօրինում, ՀՀԿ-ի եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի կողքին են։

Եթե Սերժ Սարգսյանը որոշի չմասնակցել ընտրություններին, ո՞ւր են գնալու այդ ձայները՝ ահա օրվա հարցը։ Ասենք՝ Ջերմուկի Աշոտ Արսենյանի, Արկադի Համբարձումյանի, Արայիկ Գրիգորյանի եւ շատ ուրիշների աշխատակիցներն ու համագյուղացիներն ո՞ւմ օգտին են քվեարկելու։ Իսկ այդ ձայները քիչ չեն։

Ընտրություններին չմասնակցելու պարագայում Սերժ Սարգսյանը վերջիններիս կոչ կանի՞ օգնել ընդդիմությանը, թե՞ ազատ կթողնեն ընտրությունները, եւ այդ ձայների մի մեծ հատված կգնա իշխանություններին։ Ընդդիմությունն այս դիլեմայի առաջ է կանգնած, բայց հույս ունեն, որ ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը նման նվեր չեն մատուցի Արցախը թշնամուն հանձնած Նիկոլին»:

Աղբյուրը՝ Lurer.com