Cryptocurrency Prices by Coinlib

«Հրապարակ». Իշխանությունը ռազմական դրության ռեժիմից հրաժարվելու փոխարեն կատարելագործում է այդ ռեժիմի օրենքը

d5b0d680d5a1d5bad5a1d680d5a1d5af d5abd5b7d5add5a1d5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 d5bcd5a1d5a6d5b4d5a1d5afd5a1d5b6 d5a4 6014f3218d48b

Հայկական Մամուլ

4c1be0aedad60c994d92a61aab991ac7

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրենքի նախագիծ:

Մասնավորապես․ «Հատուկ ռեժիմով սահմանվում են ռազմական դրություն հայտարարված տարածքներում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին պատկանող հատուկ ռեժիմային օբյեկտների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, օբյեկտներում անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմների սահմանումները»:

Ակնհայտ է, որ իշխանությունը ռազմական դրության ռեժիմից հրաժարվելու փոխարեն կատարելագործում է այդ ռեժիմի օրենքը, հատուկ պահպանվող օբյեկտների անվտանգությունն է բարձրացնում»:

Աղբյուրը՝ Lurer.com