Cryptocurrency Prices by Coinlib

«Հրապարակ». Արցախում ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ 10 օր պետական պաշտոնյաները պետք է սահման պահեն

d5b0d680d5a1d5bad5a1d680d5a1d5af d5a1d680d681d5a1d5add5b8d682d5b4 d5a1d5b4d5bdd5bed5a1 d5a8d5b6d5a9d5a1d681d684d5b8d682d5b4 6014f64130f26

Հայկական Մամուլ

e2abe716cd3d0d52d1b4d08dcc653043

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհուրդը քննարկում է պետական պաշտոնյաներին եւս սահմանային ծառայության մեջ ընդգրկելու հարցը։ Պետական գերատեսչություններում արդեն իսկ սկսել են փաստաթղթային հավաքագրումները, որպեսզի հասկանան՝ քանիսն են պիտանի ծառայության, եւ ինչ ռեժիմ պետք է սահմանվի։ Քննարկումների համաձայն՝ ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ տասն օր պետական պաշտոնյաները, որպես աշխատանքի բաղկացուցիչ մաս, պետք է սահման պահեն։

Պատգամավոր Դավիթ Գալստյանը մեր լրագրողի հետ զրույցում չի հերքել նման քննարկումների փաստը՝ ասելով, որ հարցը դեռ պետք է քննարկվի ԱԽ-ում․ «Պետական համակարգի աշխատողները մեր անվտանգության ապահովման գործում իրենց լուման պետք է ունենան, ամսվա մեջ որոշակի տեւողություն սահման գնան»։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ Հայաստանի զինված ուժերի՝ Արցախում ծառայության հետ կապված արգելքները լուրջ են, եւ հնարավոր է, որ առաջիկայում Ադրբեջանն այդ հարցում եւս հասնի հաջողության։ «Շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում» ասելով՝ գուցե Արցախի նախագահը նաեւ սա նկատի ուներ»:

Աղբյուրը՝ Lurer.com