Cryptocurrency Prices by Coinlib

Հայտնի բլոգերի որդին մահացել է լոգարանում՝ հեռախոսը ձեռքից ջրի մեջընկնելու հետևանքով

d5b0d5a1d5b5d5bfd5b6d5ab d5a2d5acd5b8d5a3d5a5d680d5ab d5b8d680d5a4d5abd5b6 d5b4d5a1d5b0d5a1d681d5a5d5ac d5a7 d5acd5b8d5a3d5a1d680d5a1 60154e1696545

Ժամանց

473373c63d40805b6c41e88976e73ad8

Գեղարվեստական ​​բլոգեր Անաստասիա Սոսնովսկայայի որդին մահացել է լոգարանում՝ լիցքավորող սմարթֆոնից էլեկտրական հոսանքահարվելու հետևանքով։ Այս մասին գրել է ինքը՝ բլոգերը, Ինստագրամի իր էջում:
Ողբերգությունը, նրա խոսքով, տեղի է ունեցել հունվարի 10-ին:
«Դա էլեկտրական հարված էր: Լոգարանում: Լիցքավորվող հեռախոսից: Լիցքավորվող փոքրիկ iPhone 4S֊ը մեկ վայրկյանով ընկել էր նրա փորին: Որդուս հաջողվել էր այն նետել հատակին, բայց արդեն շատ ուշ էր», — գրել է Սոսնովսկայան: Բլոգերը ծնողներին զգուշացրել է, որ թույլ չտան երեխաներին իրենց հետ լոգարան սմարթֆոններ տանել, քանի որ նրանք չգիտեն, թե որքանով է դա վտանգավոր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թաիլանդի Նախոն Ռատչասիմա նահանգի բնակիչը մահացել է անկողնում՝ իր բջջային հեռախոսը լիցքավորելու ժամանակ: Անկողնում պառկած տղամարդուն հայտնաբերել է նրա հարազատը՝ կրծքին սեղմած հեռախոսը, որը դեռ միացված էր պատի վարդակին:

Աղբյուրը՝ Lurer.com