Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 173 նոր դեպք. մահացել է 3 մարդ

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5b8d682d5b4 d5b0d5a1d5bdd5bfd5a1d5bfd5bed5a5d5ac d5a7 d5afd5b8d680d5b8d5b6d5a1d5bed5abd680d5b8d682 60150ed40fec7

Հասարակություն

b4fac474fc54d2ef453b37f415ee1fce

Երեկ կատարվել է 1767 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հունվարի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 646563 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1767 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Ունենք 404 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 766 է»,- հայտնում են նախարարությունից:

Աղբյուրը՝ Lurer.com