Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանում կան փակ ճանապարհներ. «Չայնիի» ոլորաններում բուք է

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5b8d682d5b4 d5afd5a1d5b6 d683d5a1d5af d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680d5b0d5b6d5a5d680 d5b9d5a1d5b5 6014f9ce0af46

Հասարակություն

42983db68373d7f153b475cce9b29b07

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները։

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Վայոց ձորի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում բուք է։ Սարավան- «Զանգեր» հատվածի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Աղբյուրը՝ Lurer.com