Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ, որտեղ ուղիղ ձևով ապահոված է Թուրքիայի մասնակցությունը, ուժի մեջ է մտնում․ Տիգրան Աբրահամյան

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5b7d5a1d5b0d5a5d680d5a8 d5bed5b6d5a1d5bdd5b8d5b2 d687d5bd d5b4d5a5d5af d5a4d680d5b8d682d5b5d5a9 6015209975785

Հասարակություն

12f197389eeab859dbabf380c02c5b34

Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։

Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ, որտեղ ուղիղ ձևով ապահոված է Թուրքիայի մասնակցությունը, ուժի մեջ է մտնում։

Ու սա այն պարագայում, որ մեզ համար կարևորություն ներկայացնող «կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում» 8-րդ դրույթը մնում է մասամբ իրագործված։

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, 150-ից ավելի մարդ շարունակում է գտնվել ադրբեջանական գերության մեջ, իսկ այս խնդիրն Ադրբեջանն օգտագործում է ճնշումների, զիջումներ կորզելու և ինչու չէ՝ հայերիս ծաղրի ենթարկելու համար»։

Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում…

Posted by Tigran Abrahamyan on Saturday, January 30, 2021

Աղբյուրը՝ Lurer.com