Cryptocurrency Prices by Coinlib

Ծավալվել է դատախազ Գևորգ Սարգսյանի բարի համբավն արատավորելու անբարո արշավ. Գոռ Աբրահամյան

d5aed5a1d5bed5a1d5acd5bed5a5d5ac d5a7 d5a4d5a1d5bfd5a1d5add5a1d5a6 d5a3d687d5b8d680d5a3 d5bdd5a1d680d5a3d5bdd5b5d5a1d5b6d5ab d5a2d5a1 601594756225d

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ առանձին փաստաբանների կողմից իրականության ակնհայտ խեղաթյուրմամբ արված հայտարարությունների արդյունքում լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տիրաժավորվում է այն ապատեղեկատվությունը, թե ՀՀ քր. օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահան Բադասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը կազմելիս և դատարանում ներկայացնելիս դատախազի կողմից որպես հիմք է ներկայացվել նաև Վ․ Բադասյանի մշտական բնակության վայր չունենալու հանգամանքը։

«Որպես հետևանք, ըստ էության, դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու վերաբերյալ կայացված հիմնավոր որոշումը ստվերելու և նսեմացնելու նպատակով ծավալվել է նշված քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Գևորգ Սարգսյանի թիրախավորման, նրա բարի համբավն արատավորելու անբարո արշավ։

Քրեական գործերով դատական նիստերին մասնակցող ցանկացած իրավաբան կամ փաստաբան գիտի, որ ինչպես մեղադրանքի որոշման, այնպես էլ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ միջնորդության մեջ, որպես անձի անհատականացնող տվյալներ, նշում է կատարվում նաև նրա բնակության և հաշվառման վայրերի վերաբերյալ, ինչի կապակցությամբ դատական նիստի ընթացքում դատավորը նաև տալիս է ճշտող հարցեր։

 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից Վ․ Բադասյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության քննության ժամանակ, դատարանի կողմից այդ կապակցությամբ մեղադրյալին ընդամենը տրվել են ճշտող հարցեր, ինչին ի պատասխան վերջինս պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունի և բնակվում է ազգականների տանը։

 

Այդքանից ավելին դատական նիստում նշված հանգամանքի վերաբերյալ որևէ քննարկում չի ծավալվել, նիստին մասնակցող դատախազի կողմից այդ հանգամանքի վրա որևէ կոնտեքստում, որևէ հղում չի կատարվել, իսկ խափանման միջոց կալանքի հիմքերի քննարկման ժամանակ նրա կողմից այդ հանգամանքն առհասարակ որպես փաստարկ չի նշվել։

 

Նրանում, որ միտումնավոր կերպով կատարվում է իրողությունների պարզունակ խեղաթյուրման գործընթաց, և դատախազին վերագրվում են մտացածին մտքեր, ընդ որում՝ նաև այդ դատական նիստին չմասնակցած անձանց կողմից, կարելի է ընդամենը համոզվել դատական նիստի ձայնագրված արձանագրությանը ծանոթանալու արդյունքում։

 

Հետևաբար, ստիպված ենք վերստին կոռեկտության, մասնագիտական էթիկայի, բարոյական նորմերի տարրական կանոնները պահպանելու կոչ անել հատկապես իրավաբան այն գործընկերներին, որոնք կարող են իրենց թույլ տալ նման թեթևությամբ խաղալ գործընկերների անվան ու հեղինակության հետ և սուտն ու կեղծիքը դարձնել հանրային գործունեության գործիք, ինչը հարիր չէ մանավանդ իրավաբան գիտնականին, դասախոսին»,- գրել է Աբրահամյանը:

Աղբյուրը՝ Lurer.com