Cryptocurrency Prices by Coinlib

Իրանը «բավարարված է Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրմամբ». Զարիֆ

d5abd680d5a1d5b6d5a8 d5a2d5a1d5bed5a1d680d5a1d680d5bed5a1d5ae d5a7 d5b2d5a1d680d5a1d5a2d5a1d5b2d5ab d685d5afd5b8d682d5bad5a1d681 6015984b7475f

Իրան

70fae66bec92aab7bae09f10e18e1b18

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը «գոհ է Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրմամբ», հաղորդում է Mehr-ը: Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը Նախիջեւանի Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ժամանակ:

«Գոհունակություն հայտնելով Բաքվից տարածաշրջանային իր ուղեւորության սկզբի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում դրա ավարտի կապակցությամբ՝ նա օկուպացված տարածքների ազատագրումը բնութագրել է որպես իրադարձություն, որն ուրախացրել է Իրանի Իսլամական Հանրապետությանը, թեեւ որոշ մարդիկ զոհվել են դրա հետ կապված», — հաղորդում է լրատվական գործակալությունը:

Զարիֆը նշել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը՝ ապագայում նմանատիպ հակամարտությունների կրկնությունը կանխելու համար:

Աղբյուրը՝ Lurer.com