Cryptocurrency Prices by Coinlib

Ինչո՞ւ փախավ արցախցին, որևէ մեկը ունի այդ հարցի պատասխանը. Սոֆյա Հովսեփյան

d5abd5b6d5b9d5b8d59ed682 d683d5a1d5add5a1d5be d5a1d680d681d5a1d5add681d5abd5b6 d5b8d680d687d5a7 d5b4d5a5d5afd5a8 d5b8d682d5b6d5ab d5a1 601527658561b

Հասարակություն

c24c1843dfe69dfa8d25d0541a403ed5

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Վերջերս շատ է շրջանառվում այն թեզը , որ պատերազմը սկսվեց Արցախում Փաշինյանի հնչեցրած .« Արցախը Հայաստանն է և վերջ » արտահայտության պատճառով կամ նաև այդ պատճառով :

Այս արտահայտությունը բոլորս գիտենք , որ պատկանում է լեգենդար Լեոնիդ Ազգալդյանին,որը այդպես էլ չարժանացավ «Ազգային հերոս» կոչման , քանի որ նաև արտահայտությունն է արել ու բոլոր ժամանակների ղեկավարներն այդպես էլ չհասկացան այս արտահայտության էությունը , բայց կրկնեցին բառացի …

Արցախը մեր տունն էր , որին հյուրի նման վերաբերվեցինք , ինչպես նաև վերաբերվում ենք մեր բոլոր մարզերի նկատմամբ , մենք մեր երկրին միշտ «հյուրի» նման ենք վերաբերվում «լավ չեղավ կգնանք» արտահայտությամբ , Արցախին էլ «Չկարողացանք պահել , կտանք կամ տվեցինք», բայց ոչ մեկը չի ասում , թե ի՞նչ ենք անում , որ լավ լինի կամ ի՞նչ արեցինք, որ Արցախ պահենք :

Որ կողմ գնում եմ մի կեղծ օրակարգ է պտտվում , որի պոչը գտնել չեմ կարող .«Հայաստանը ողջ գումարները լցրեց Արցախի մեջ , որ հետո մեր տղեքը էլի կռվեն՝ արցախցին փախչի»:

Ինչու՞ փախավ արցախցին , որևէ մեկը ունի այդ հարցի պատասխանը :Չէ, բայց ասեմ , որ չի փախել արցախցին , իսկ փախնողն էլ փախել է , որովհետև տրված էր փախնելու հնարավորություն , ինչը արված էր նաև շիրակցու, տավուշեցու և բոլոր հայերի համար :

Գիտե՞ք ,խնդիրը որտեղ է , որ մենք մեր երկիրը ամբողջական չենք սիրում , այլ սիրում ենք մեր տան , մեր գյուղի , մեր քաղաքի առավելագույնը մեր մարզի կտրվածքով : Սիրում ենք աշխարհի բոլոր երկրները , բայց մեր երկրում միայն մեր տունը կամ գյուղն ու քաղաքը :
Մենք տեսնում ենք մեզ աշխարհի ներսում , բայց ոչ մեր երկրի ներսում , մենք տեսնում ենք մեզ Թուրքիայի կողքին , բայց ոչ Արցախի կողքին :

Մենք կսովորե՞նք սիրել իրար՝ որպես ազգ , մենք կսովորե՞նք սիրել պետությունը մեր. հարցերի հարցն է :

Էս ամենը մասնավոր դեպք չէ , գյուղեգյուղ , տնետուն գնալուս արդյունքում առաջացած տպավորություններն է , որը կիսվում եմ ձեր հետ , ոչ թե որպես բացարձակ ճշմարտություն , այլ որպես տարիներով հավաքագրված խնդիրների մի պատառ :
Լույսը բարի լինի, մեր մտքին էլ պայծառացում …»:

Վերջերս շատ է շրջանառվում այն թեզը , որ պատերազմը սկսվեց Արցախում Փաշինյանի հնչեցրած .« Արցախը Հայաստանն է և վերջ »…

Posted by Սոֆյա Հովսեփյան / Sofya Hovsepyan on Friday, January 29, 2021

Աղբյուրը՝ Lurer.com