Cryptocurrency Prices by Coinlib

Ինձ համար ուղղակի զարհուրելի է փաշինյանական մտածելակերպը. Զարուհի Հովհաննիսյան

d5abd5b6d5b1 d5b0d5a1d5b4d5a1d680 d5b8d682d5b2d5b2d5a1d5afd5ab d5a6d5a1d680d5b0d5b8d682d680d5a5d5acd5ab d5a7 d683d5a1d5b7d5abd5b6d5b5 601578594f7cf

Բլոգոսֆերա

21342dab00beb14104715daa7d7399f2

Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար ուղղակի զարհուրելի է փաշինյանական մտածելակերպը։ Շուշիի բնակիչների վերադարձի ու հայկականության շուրջ շարունակվող և վարչապետի վիճակն առավել ծանրացնող բացատրությունները ակնհայտ խտրական են, միաժամանակ, մարդու իրավունքների ողջ կոնցեպտին հակասող։
Փաստացի, Փաշինյանն իր մեկնաբանություններում պատկերում է մի անընդունելի պատկեր, որով փորձում է համոզել, որ հայերը չափազանց խտրական են, իրենց տարածքում այլ ազգերի չհանդուրժող, և, այդտեղից որպես հետևություն, 90-ականներին էթնիկ զտումներ իրականացրարծ ժողովուրդ են։ Այս պարագայում մեծ տարածք է բացվում ազգային փոքրամասնությունների վախերի համար, ու տարածաշրջանում ամենամոնոէթնիկ պետությունը՝ Հայաստանը, ամենաբարձր ամբիոնից համառորեն հայտարարում է, որ փախստականների վերադարձի փոխարեն պատրաստ է տարածք տալ, միայն թե չստանձնի պարտավորություն էթնիկ փոքրամասնության իրավունքների պաշտպանության առջև։
Մեկ այլ խնդիր, որը նա անտեսում ու չի շոշափում, շեշտը դնելով ադրբեջանցիների վերադարձի ու դրա անընդունելիության վրա։
Շուշիից 90-ականներին գրադով գնդակոծվող Ստեփանակերտը ստիպված էր գրավել այդ ստրատեգիկ բարձունքը, որպեսզի կանգնեցներ ավերածությունն ու ապահովեր քաղաքի բնակչության անվտանգությունը։ Այստեղ համեմատաբար ցածր դիրքում գտնվող քաղաքի համար կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ ապահովելու հարցն էր, ոչ թե այնտեղի ադրբեջանցի բնակչությանը քշելը։
Փաշինյանը վարկաբեկում է անցյալում կատարվածի իմաստն ու նշանակությունը, շեշտը դնելով տվյալ պահին Շուշիում գտնվող բնակչության էթնիկ պատկանելության վրա՝ միաժամանակ անվտանգությանը միտված գործողությանը տալով էթնիկ զտման երանգներ։
Շատ տխուր է, ավելի խելամիտ կլինի չշարունակել այս թեզը պնդելը, քանի որ այն աշխատում է միայն ու միայն իր դեմ»։

Աղբյուրը՝ Lurer.com