Cryptocurrency Prices by Coinlib

«Ժողովուրդ». Երբ Լիլիթ Մակունցը կնշանակվի դեսպան

d5aad5b8d5b2d5b8d5bed5b8d682d680d5a4 d5a5d680d5a2 d5acd5abd5acd5abd5a9 d5b4d5a1d5afd5b8d682d5b6d681d5a8 d5afd5b6d5b7d5a1d5b6 6014f63baff57

Հայկական Մամուլ

1c60513c3e94be64a0ff4b7284461552

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանալու, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Բանն այն է, որ դեռեւս ագրեմանն էլ չկա։ Իսկ ի՞նչ է ագրեմանը, եւ, ընդհանրապես, ինչպես է տեղի ունենում այս կամ այն երկրում դեսպան նշանակելու գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սովորաբար ագրեման տալու գործընթացն այնքան էլ հեշտ չէ եւ հաճախ ենթակա է լինում նաեւ մերժման:

Սկզբում դեսպան նշանակող երկիրը նշանակման երկրի արտաքին գործերի գերատեսչություն է ուղարկում հարցում՝ դեսպանի թեկնածուի կենսագրությունը՝ հայտնելով նրան դեսպան նշանակելու մտադրության մասին:

Այնուհետեւ ընդունող երկիրն ուսումնասիրում է թեկնածուի կենսագրությունը, ու եթե տվյալ թեկնածուն իր համար ընդունելի է, համապատասխան նոտայով հաստատում է, որ համաձայն է, որ տվյալ անձն իր երկրում նշանակվի դեսպան: Սովորաբար ագրեմանի հարցում ուղարկելու, ինչպես նաեւ դրա մերժման մասին չի բարձրաձայնվում:

Ընդ որում, հետաքրքիր է, որ, որպես այդպիսին, ագրեման ստանալու համար նախատեսված ժամկետ չկա. մի երկրի դեպքում դա կարող է լինել 40-45 օրը, մեկ այլ երկրի դեպքում՝ 2 ամիսը եւ այլն, սակայն 100 օրը համարվում է առավելագույն ժամկետ: Այսինքն՝ այնպես չէ, որ Լիլիթ Մակունցը մոտակա օրերին դեսպան է նշանակվելու, քանի որ գործընթացն իրականում երկարատեւ է, եւ դեռ պետք է ուսումնասիրեն Լիլիթ Մակունցի կենսագրությունը, նրա անցած ուղին ամերիկյան կողմի համար ընդունելի է, թե ոչ, եւ նոր միայն որոշեն՝ տալիս են արդյոք իրենց համաձայնությունը՝ նրան որպես դեսպան հյուրընկալելու, թե ոչ»:

Աղբյուրը՝ Lurer.com