Cryptocurrency Prices by Coinlib

«Ժողովուրդ». Ազգային ժողովը չի՞ ինքնալուծարվի

d5aad5b8d5b2d5b8d5bed5b8d682d680d5a4 d5a1d5a6d5a3d5a1d5b5d5abd5b6 d5aad5b8d5b2d5b8d5bed5a8 d5b9d5abd59e d5abd5b6d684d5b6d5a1 6014ec25a9fb4

Հայկական Մամուլ

31a28a030fe47dd16deeb03d58731582

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ ձեւով կոնսենսուս չկա իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած այն նախագծի վերաբերյալ, թե պետք է ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո հնարավորություն տալ խորհրդարանը ինքնալուծարելու:

Ըստ մեր տեղեկությունների՝ Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագիծը, իմքայլականների կարծիքով, անիրագործելի է, եւ կարծիք են արտահայտել, թե իրենք հերթական անգամ հայտնվելու են շատ տհաճ իրավիճակում:

Եվ հենց այդ պատճառով էլ իշխող թիմում անգամ չեն էլ ցանկանում այն քննարկել առաջիկայում: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Վահագն Հովակիմյանը այնպիսի մտքեր, առաջարկներ է ներկայացնում, որ պատգամավորների համար շատ դեպքերում ծիծաղելի են թվում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Վահագն Հովակիմյանից պարզել՝ արդյոք իրական է այն տեղեկությունը, որ խմբակցությունում իր առաջարկած նախագիծը հավանության չի արժանացել: «Դեռեւս այդ նախագիծն այդպես չի քննարկվել, այսինքն՝ քննարկման փուլում է, ու չեմ էլ բացառում, որ հավանության չի արժանանա, բայց այս պահին այդպիսի որոշում չունենք:

Ո՛չ բացասական, ո՛չ դրական որոշում չկա, իմ ակնկալիքն է, որ հավանության արժանանա, բայց ես չեմ բացառում, որ հավանության չի արժանանա»,-գալուստսահակյանական ոճով հայտարարեց Վահագն Հովակիմյանը:

Մեր դիտարկմանը, թե երբ են պատրաստվում իր առաջարկությունները քննարկել խմբակցությունում, ասաց. «Չգիտեմ, երեւի առաջիկայում: Ես մտադիր չէի այդպես արագացնել դրա քննարկումը, ուղղակի հարցը եկավ մամուլի դաշտ, սկսվեց քննարկվել»:

Աղբյուրը՝ Lurer.com